Իմ միջավայրը

Իմ միջավայրը

Ես իմ միջավայրում՝դպրոցում, շատ ճնշված  և շատ միայնակ եմ ինձ զգում:Դպրոցում իմ դասընկերները  իմ նկատմամբ չարությամբ են լցված: Նրանցից շատերը  փորձում են ինձ սևերես անել իմ ուսուցիչների մոտ: Հաճախ նրանք դասարանով մեկ թափթփում են իրենց անպետք իրերը և ուսուցիչներին ասում թե ես եմ արել: Ես  հաճախ հավաքում եմ իմ դասընկերների թափած անպետք իրերը,  որպեսզի իմ ուսուցիչները չբարկանան ինձ վրա: Ես միշտ ինձ աշխարհից  կտրված եմ զգում: Եթե չլինեյին իմ ուսուցչուհիները և իմ ընկերուհիները՝ Միլենան և Անահիտը, ես ոչնչի չէի հասնի, ոչինչ չէի իմանա  ընկերասիրության մասին: Դրա համար ես շատ շնորհակալ եմ իմ ընկերուհիներից և ուսուցիչներից:

Leave a comment