ՄԽԻԹԱՐ ԳՈՇ ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ

Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

ԹԱԳԱՎՈՐԻ ԹՌՉՈՒՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՑ ԱՐԱՔԱՅԻ ՁԻ

Հնդկաց թագավորը մի թռչուն ուներ, որը ածում էր մարգարիտներ և ակներ իբրև ձու: Հունանց արքան լսելով այդ ցանկացավ ունենալ դա, և ուղարկեց իր դեսպանին, և խնդրեց և նա տվեց:Սակայն նա ել խնդրեց նրա ձին որը իր արագությամբ կանցնի ցանակացած թռչունի և թեպետ ծանր էր նրանց համար նրանք անհապախ կատարեցին միմյան խնդրանքը:եվ գալով հունաստան թռչունը սկսեց ածել թու իր նմանների պես:եվ ձին գնալով հնդիկների մոտ վարգում էր այլ ոչ թե սլանում:Հետ դարձրեց հնդկաց թագավորը ձիուն ՝ մեղադրելով հույներին և նրանքել արեցին նույնը՝մեղադրելով թռչունին:եվ նրանցի յուրաքանչյուրը իր երկրում անում եր առաջվա պես: