Սոցիոլոգիական հարցում

Սոցիոլոգիական հարցում

Հարցման թեման եղել է հագուստի ոճը։ Այն կազմել եմ ես Անի Թադևոսյանս և համակուրսեցի ` Ղարիբյան Վարդը ։ Հարցումը կատարվել է online հարթակում։ Նպատան էր հասկանալ ինչպիսի հագուստը ավելի պահանջված կլինի հասարակության մեջ ։Հարցմանը մասնակցել է 107 հոգի։ Հարցվողների մեծամասնությեւնը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ։

Ստորև ներկայացված են արդյունքները։

Հարցի խնդիրն էր հասկանալ, թե հասարակությունը որ ոճն է մեծամասամբ նախընտրում: Մասնակիցների մեծամասնությունը չի հագնվում կոնկրետ ոճով, այլ կազմում է իր ամենօրյա լուքը` տրամադրության համաձայն:

Մեծամասնությունը գերադասում է հագուստը ընտրել տեսքի և ոճի համաձայն: Այստեղից հետևություն, որ հասարակության պահանջարկը բավարարելու համար պետք է մոդելավորել այնպիսի շորեր, որոնք կարող են դասվել մի քանի կատեգորիայի։ Նաև այնպիսի պարամետրերով, որ կհամապատասխանեն հասարակության զգալի մասին:

Հասարակության մեծամասնությունը գերադասում է հագուստի տեսքը որակին։ Հետևություն ` սահմանափակ բյուջեի դեպքում առաջնային պետք է լինի տեսքը։

Հարցվողների զգալի մասը կարևորում է նաև որակը, քանի որ դրանից է կախված հագուստի հարմարավետությունը և երկարակեցությունը։ Սակայն, հարցումիցս պարզ է դառնում, որ սա չեն համարվում առաջնային պայման։

Ինձ դուր եկավ այն, որ հասարակության մեջ նորաձևության թելադրանքը առաջնային պայման չէ։Դա սկսնակ մոդելավորողներին հնարավորություն կտա ավելի ազատ ստեղծագործել` իրենց նախընտրած ոճին համաձայն։

Շատ եմ նկատում, որ փորձում են տարբեր աքսեսուարներ (բռոշներ, վզնոցներ, ականջօղեր) համադրել լուքի հետ։ Խելամիտ կլիներ մոդելավորած շորին համապատասխան ստեղծել ինչ-որ աքսեսուարներ, որ կդառնա տվյալ մոդելավորողի բրենդ- այցեքարտը։

Հագուստի տեսքը իրոք կարևոր է, բայց եկեք չմոռանանք նաև որակի մասին: Մենք բոլորս կգերադասենք գեղեցիկ հագուստ, բայց երբ խոսքը գնում է գնի մասին, մեծամասնությունը կընտրի որակով հագուստ, քանզի պետք չէ մոռանալ որակի մասին։

Մեր օրերում դերձակի ծառայություններից սկսել են ավելի հազվադեպ օգտվել։Դա ասում է այն մասին, որ հագուստի տեսականին այնքան է մեծացել, որ յուրաքանչյուրը գտնում է իր տեսքին և ոճին համապատասխանող հագուստ։

Հասարակության մեծամասնությունը կարծում է, որ սկսնակ դերձակը վատ կամ քիչ պրոֆեսիոնալիզմ ունեցող մեկն է: Դա հասարակության կարծրատիպերից է, որը չի թողում զարգանալ նոր սերնդի մասնագետներին։

Յուրաքանչյուրը փորձում է իրեն արտահայտել հագուստի շնորհիվ, հետևաբար նախնտրում է դուր գալ ինքն իրեն, ոչ թե հասարակությանը։

Շատ եմ լսում ավելի մեծ սերնդից նախատումներ այսօրվա սերնդի ոճի մասին, բայց չէ՞ որ հագուստը ինքնադրսևորվելու, ինքնասրտահայտվելու ավելի ինքնավստահ զգալու միջոց է։ Ես իմ տեսլականն եմ համարում հասնել նրան, որ հասարակությունը հագուստի մեջ մոռանա գենդերային տարբերության մասին։

Հարցման մասնակիցների մեծամասնությունը 15-18 տարեկան անհատներն էին։ Կցանկանայի հարցում անցկացնել նաև այլ տարիքային տարիքային խմբերի հետ, որպեսզի ավելի խորը հասկանայի, թե ինչ է պահանջում հասարակությունը մոդելավորողից։