Թումանյանն իմ աշխարհում

Թումանյանն իմ աշխարհում

Բոլորիս կողմից շատ սիրված հեղինակ Հ. Թումանյանն ունի հրաշալի գործեր, որոնք ուսուցողական են, ունեն դաստիարակչական մեծ արժեքև շատ հաճելի է դրանք կարդալը: Իմ կարծիքով նրա գրած հեքիաթների հերոսները այնպես են ապրում, ինչպես կուզեր ապրել հենց ինքը`հանճարեղ հեղիակը: Նրա հերոսները այժմ էլ ապրում են մեզ հետ:Մեր շրջապատում միշտ էլ կգտնվեն ձախորդ փանոսներ, քաջ նազարներ, անբան հուռիներ, իսկ ահա Թումանյանի քառյակները հայ բանաստեղծության թանկագին գանձերից են: Երբեմն, երբ հոգնած եմ լինում, մեջս մի բան աղաղակում է .

-Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան խաղաղ քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

Կամ երբ տեսնում եմ մեկի ագահությունը` քիչ է մնում բարձրաձայնեմ.

-Հեյ ագահ մարդ, Հեյ անգոհ մարդ,
Միտքդ երկար, կյանքդ կարճ
Քանի քանիսն անցան քեզ պես,
Քեզնից առաջ, քո առաջ,
Ինչ են տարել նրանք կայնքից,
Թե ինչ տանես դու քեզ հետ,
Ուրախ անցիր, անհոգ անցիր
Երկու օրվա էս ճամփեդ:

Իմ կարծիքով, եթե մարդիկ ականջալուր լինեն Թումանյանի իմաստուն խորհուրդներին ու խրատներին, մեր շրջապատում չարը կանհետանա:

Թումանյանն իմ աշխարհում մեծ տեղ ունի, ես հետևում եմ նրա խրատներին:

Տխուր առակ հանգած մոմի մասին

Տխուր առակ հանգած մոմի մասին

Միայնակ հայրիկն ուներ մինուճար դտրիկ՝ անչափ սիրելի և երկար սպասված երեխա։ Հայրն ապրում էր միայն իր դստեր համար՝ խնամում էր, դաստիարակում…

Երբ աղջիկը ծանր հիվանդացավ, հայրը ամեն ինչ անում էր, որպեսզի դուստրը շուտ լավանա՝ դիմում էր լավագույն բժիշկներին, աղոթում էր, ամեն գնով պայքարուևմ էր աղջկա առողջացման համար։

Բայց չնայած հոր բոլոր ջանքերին՝ աղջիկը մահացավ։ Հայրը անմխիթար էր, չէր կարողանում համակերպվել դստեր կորստի հետ։ Նա հեռացավ և փակվեց ընկերներից, դարձավ ճգնավոր,  հրաժարվում էր վերադառնալ առօրյա կյանքին…

Մի անգամ գիշերը նա երազ է տեսնում։ Երազում նա հայտնվում է երկնքում և ականատես լինում փոքրիկ հրեշտակների զարմանահրաշ երթին։ Հրեշտակները գնում էին անվերջ շարքով և ամեն մի սպիտակ հագուստով փոքրիկը իր ձեռքում պահում էր վառվող մի մոմ։ Որոշ ժամանակ անց, հայրը նկատում է, որ հրեշտակներից մեկի մոմը չի վառվում։ Հետո հասկանում է, որ հանգած մոմով երեխան՝ իր աղջիկն է։

Վազելով աղջկա մոտ, հայրը ծնկի է իջնում, գրկում աղջկան և հարցնում. «ինչո՞ւ է, որ միայն քո մոմն է, որ չի վառվում»։

«Հայրիկ, – պատասխանում է նա, – ես այնքան շատ եմ փորձել վառել այն, սակայն քո արցունքները միշտ հանգցնում էին կրակը»։

Արթնանալով, հայրը այդ օրվանից նորից սկսում է շփվել ընկերների հետ, վերադառնում աշխատանքի, հետզհետե սովորում ժպտալ փոքրիկ ուրախություններին։ Նա որոշում է, որ իր աղջկա մոմը այլևս երբեք չի հանգչի իր հիվանդածին արցունքների պատճառով։

Հ.Գ

Պետք չէ շատ տխրել երբ ինչ,որ վատ բան է լինում պետքե սովորել ուրախանալ փոքրիկ բաների վրա,եթե մենք ինչ որ մեկի մահից հետո կամ վատ իրադարձությունից անընդհատ տխրում ենք տխրեցնում ենք և նրանց:

Առակ տղայի և ծառի մասին

Առակ տղայի և ծառի մասին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառ սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր:

Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նրան ծառը:

– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն, – պատասխանում է տղան, – ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր:

Մի օր, տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերը և երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ:

Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:

– Ես արդեն մեծ եմ, – պատասխանում է տղամարդը, – ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար, – ասում է ծառը, – դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում:

Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:
– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – ասում է ծառը, – իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:

– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – արցունքոտ աչքերով ասում է ծառը, – միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ, – պատասխանում է մարդը, – միայն մի լավ տեղ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:

– Շատ լավ, – ասում է ծառը, – իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր: Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն:

Հ.Գ

Ես հասկացա,որ պետք չէ լինել եսասեր պետքե ոչ միայն ստանալ այլ նաև նվիրել մեր ծնողները մեզ սիրում և պատրաստ են տալ մեզ ամեն ինչ միայն,թե մենք երջանիկ լինենք:

Առակ իմաստուն կնոջ մասին

Առակ իմաստուն կնոջ մասին

– Ինչպե՞ս դուք պետք է ապրեք, ինչո՞վ, նա ոչինչ չի աշխատում, ամբողջ կյանքը կնստի իր անպետք աշխատանքին և քեզ գրոշներ կբերի:

– Մայրիկ, ես հոգնել եմ: Ես սիրում եմ նրան և դա է կարևորը:

– Սերը՝ միայն սկզբից է կարևոր: Հետո, սիրելի իմ աղջնակ, կգա կենցաղը: Եվ այն քեզ այնպես կդիպչի: Դու դուրս կթռչես անկողնուցդ, կմոտենաս սառնարանին, իսկ այնտեղ մակարոններ են: Իսկ զարդարվե՞լ: Հագո՞ւստ, կոշիկնե՞ր, մուշտա՞կ: Չե՞ս ուզում:

– Ոչ, ես ուզում եմ լինել նրա հետ:

– Այո, դա հասկանալի է, որ քեզ այժմ անհնար է որևէ բան բացատրել:

– Մի բացատրիր: Ես ամուսնանում եմ:

– Այո՞, իսկ հարսանի՞քը, ինչո՞վ: Դրա համար միլիոն է հարկավոր: Դուք ունե՞ք միլիոն:

– Դրա համար հազարից էլ պակաս գումար է հարկավոր՝ իրավաբանական ծախսերի և մետրոյի համար:

– Ինչ ուզում եք արեք: Միայն հետո արտասվելով չվազես ինձ մոտ և բողոքես:

– Շատ լավ, ինչպես կասես:

Անցան տարիներ: Աղջիկը ամուսնացավ «աղքատ անբան» մենեջերի հետ: Նրանք ունեցան դուստր: Պատահում էր, որ նրանք վիճում էին: Բայց ոչ երկար և անմիջապես բարիշում էին: Երկուսն էլ աշխատում էին: Գումարը բերում էին ընտանիք: Ի զարմանս մայրիկի՝ գումարը նրանց բավականացնում էր: Հետո փեսան անսպասելի այցելում է կուրսերի և փոխում աշխատանքը: Սկսում է ավելի շատ գումար աշխատել: Բայց նրանց ընտանիքում գումարը առաջին տեղում չէր: Եվ դուստրը նույնպես ցեխոտ չէր: Հագնված էր միշտ նորաձև և ճաշակով: Եվ նույնիսկ մուշտակով: Մայրը զարմանում էր՝ ինչպե՞ս:

Աղջիկը մորը չէր մոռանում: Հաճախ էր այցելում, քաղցրեղեններ էր բերում, իր հետ բերում էր նաև թոռնիկին: Աղջիկը սիրում էր մորը:

– Լսիր, ես անընդհատ ուզում եմ հարցնել, ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց: Ես քո անպետք հոր հետ անմիջապես դադարեցի ապրել, երբ հասկացա, որ նրանից օգուտ չկա: Իսկ քո անպետքը սկսել է ավելի շատ գումար աշխատել: Տես է: Մնում է միայն վերանորոգեք բնակարանը: Կկարողանա՞ք:

– Չգիտեմ: Մենք դեռ առանց վերանորոգման էլ վատ չենք զգում: Հայրիկը երբեք էլ անպետք չի եղել: Եվ իմ ամուսինը նույնպես: Երբեք էլ նրանք անպետք չեն եղել: Ուղղակի հայրիկը չսիրված ամուսին էր: Իսկ իմ ամուսինը՝ սիրված է:

Հ.Գ.

Ես հասկացա, որ պետք է լսել սրտի ձայնին, եթե ինչ-որ մեկին սիրում ես պետկ է հաշվի չառնես նրա ներկա կարգավիճակը, այլ վստահես, օգնես, որպեսզի միասին ստեղծեք ընտանեկան երջանկությունը:

Առակ իմաստուն սամուռայի մասին

Առակ իմաստուն սամուռայի մասին

Կար, չկար, մի ծեր և իմաստուն սամուրայ կար։ Նա ուներ աշակերտների խումբ և սովորեցնում էր նրանց իմաստություն և մարտական արվեստներ։ Մի անգամ, պարապմունքի ժամանակ, նրա մոտ է մտնում մի երիտասարդ մարտիկ, ով հայտնի էր իր կոպտությամբ և դաժանությամբ։

Նրա սիրելի տակտիկան՝ սադրանքի հնարքն էր։ Նա վիրավորական արտահայտություններ էր անում հակառակորդի հասցեին, վերջինս դուրս էր գալիս ափերից, ընդունում մարտահրավերը, բայց բարկության պատճառով մեկը մյուսի ետևից սխալներ էր թույլ տալիս և պարտվում մարտում։

Այդպես ստացվեց նաև այս անգամ՝ մարտիկը մի քանի վիրավորական արտահայտություն է անում և սպասում ծեր սամուրայի արձագանքին։ Բայց սամուրայը անվրդով շարունակում է իր պարապմունքը։ Այդպես կրկնվում է մի քանի անգամ։ Երբ սամուրայը չի արձագանքում նաև երրորդ անգամ, մարտիկը նյարդայնացած հեռանում է։

Աշակերտները ուշադրությամբ հետևում էին այդ ամենին։ Մարտիկի հեռանալուց հետո, նրանցից մեկը չդիմանալով ասում է.

– Ուսուցիչ, ինչո՞ւ էիք տանում նրա լկտիությունը։ Պետք էր նրան մարտի հրավիրել։

Իմաստուն սամուրայը պատասխանում է.

– Երբ ձեզ նվեր են բերում, իսկ դուք չեք ընդունում այդ նվերը՝ այդ դեպքում ո՞ւմ է այն պատկանում։

– Իր նախկին տիրոջը, – պատասխանում են աշակերտները։

– Նույնը վերաբերում է նաև նախանձին, ատելությանն ու չարությանը։ Քանի դու դա չես ընդունել՝ այն պատկանում է նրան, ով բերել է։

Հ.Գ.

Ես հասկացա,որ  հավասարակշռված մարդիկ ավելի մեծ հաջողությունների են հասնում և պետկե աշխատել հունից դուռս չգալ: