Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Վարժություններ 151-155
Վարժ. 151
«Ալո»-ն՝ աշխարհում ամենատարածված բառերից, այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: «Ալո» բառը նշանակում է «լսում եմ» և մինչև հեռախոսի գյուտը օգտագործվել է նավերի վրա՝ խոսափողով կանչերի ժամանակ:
Վարժ. 152
Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ: Գիտնականներին հնուց է հուզել այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ: Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչ օրս անհաջողությամբ են վերջացել: Բայց օրերս մի քիմիկոս այնպիսի նյութ է ստղծել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու: Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում:
Հիմա այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել:
Վարժ. 153
Անցյալ դարի վերջին վիեննացի աստեղաֆետ Պալիսը հայտնաբերեց.
-Ես հայնտաբերեցի նոր աստղակերպ:
Գիտնականն աստեղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտաբերեց.
-Վաճառվում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունք:
Իսկույն հայտնվեց գնորդը:
-Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր:
Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
Վարժ. 154
Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:
Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:
Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում՝ թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած:
Վարժ. 155
Խոսել տալ-խոսեցնել, բարկանալ տալ-բարկացնել, փրկեցնել-փրկել, նախանձել տալ-նախանձեցնել, բանեցնել տալ-կարող է լինել, սակայն ավելի ճիշտ է աշխատեցնել-ը, ափսոսել տալ-ափսոսացնել

Վարժ. 156

Աղավնին հավատարիմ է իր մյուս խաղաղասեր ընկեր աղավնիներին:

Ամուր կառույցը կառուցել են Հնդիկները, այն գտնվում է իրենց քաղաքում:

Ինկերն արհեստական հարմար կղզիներ է սարքում ջրագռավների համար, այն իրենց շատ է հարկավոր:

Վարժ. 157

Անծանոթ առարկայի վրա ինչ որ մեծ դուռ արագորեն բացվեց:

Դպրոցական տղաները ջերմ ողջունեցին անծանոթ հյուրին:

Հորդառատ անձրև էր գալիս:

Վարժ. 159

Կարդալուց հետո կհասկանաք, այդ պատմվածքի գլխավոր հերոսի կյանքի պատմության և հոր առողջության մասին:

Արդեն որոշել եմ, որ դասերին ավելի էլ ակտիվ եմ մասնակցելու, չէ որ գիտելիքը միշտ էլ պետք է:

Վաղուց գիտեր իր ընկերոջ հանճարեղ ոտի մասին:

Բռնակալներն սպանում են ժողովրդին և խլում իրենց ողջ ունեցվածքը:

Ծերուկը նկատեց իր թոռանը, որը 5 տարեկան էր:

Նավաստին փնտրում էր իր ուղևորներին, արդեն նրանք շատ էին ուշանում:

Վարժ. 160

 Աղավնիները պարծենում էին իրենց գեղեցկությամբ, բամբ ձայներ արձակելով:

Արևի շողերից տաքացած` աղավնիները տարօրինակ ձայներ էին արձակում:

Աղավնիները լայն բացում էին թևերն ու խոնարհվում:

 

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Վարժություններ 141-150
Վարժ. 141
Գայլն անցնում էր մի տան մոտով, իսկ ուլիկը տանիքից
ծաղրում ու հայհոյում էրնրան: Գայլն ասաց.
— Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:
Ուլիկը տանիքից ծաղրում և հայհոյում էր գայլին: Գայլն ասաց.
— Ո՛չ թե դու ես խոսում, այլ տեղդ:
Բ. Երկու ընկերներից մեկը դարձավ թագավորի
խորհրդական:Մյուս ընկերը մի օր գնաց նրանայցելելու: Պաշտոնյա ընկերը բարձր ձայնով, մեծ-մեծ խոսում էր ու գլուխ էր գովում: Տեսության եկածն ասաց.
— Թե որ ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ բրդողը դու չես: Կա՛-չկա՛ աթոռիդ ձայնն է է այսպես դմբդմբում:
Մի ընկերը դարձավ թագավորի խորհրդական: Մյուսը գնաց նրան այցելելու և տեսավ, որ իր ընկերը գլուխ էր գովում, ասաց.
— Ինչքան ես քեզ ճանաչում եմ, էս մեծ-մեծ խոսացողը դու չես, դա աթոռդ է դմբդմբում:
Կվերնագրեմ <<Եսասերները>>
Երկու տեքտսերում էլ հասկանալի է, որ երբ մարդ մյուսից բարձր է լինում, գլուխ է գովում, եսասիրություն է անում:
Վարժ. 142
1 – Իջնել, խոնարհվել, կռանալ, թեքվել, կքվել, ճկվել, հակվել
2 – հափշտակել, գողանալ, շորթել, կորզել, խլել, պոկել
3 – քամուն տալ, մսխել, վատնել, ծախսել, շռայլել
4 – կարգել, հաստատել, որոշել
5 – հոշոտել, բզկտել, ծվատել, պատառոտել, գզգել:
Վարժ. 143
Նա գնաց դպրոց, որպեսզի դասերից հետ չմնա:
Որպեսզի դասերից չուշանալ, պետք է առավոտյան շուտ արթնանալ:
Պետք է տաք հագնվել, որպեսզի չմրսել:
Տաղը, որպես երաժշտական ժանր:
Կենսաբանությունը որպես գիտություն:
Իմ ներկա դերն ընկալում եմ որպես աշխատող,- ասաց անծանոթը:
Վարժ. 144
Առավոտյան մարզասրահում մրցելու են մյուս թիմերը:
Եկել եմ հայտնելու այսօրվա նոր տեղի ունեցած նորության մասին:
Աղջկա սիրտը տեսնում, զգում էր, որ տանը ինչ որ մի բան այն չէ:
Վարժ. 145
Պտղուներից, ձևերից, պաշտպանվելիս, հեռանալ, կանաչապատել, բնակվողներ, փայտենյութ, արտադրատեսակ:
Վարժ. 146
Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
Վարժ. 147
Եթե ես չգնամ, այլապես ամեն ինչ շատ վատ կվերջանա:
Ոչ թե դա միայն քոնն է, այլ դա բոլորինս է:
Ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև՝ գործել հանուն դրա:
Դա քոնն է, այլ ոչ թե նրանը:
Վարժ. 148
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում
Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը:
Մարդկանց գնահատելիս ես արտաքինը հաշվի չեմ առնում: Երբեմն, անկախ իմ կամքից, ես դա չեմ նկատում: Ինձ համար կարևոր են մարդու դրական հատկանիշները: Կատարյալ մարդը, պետք է լինի բարեկիրթ, ունենա հարուստ գիտելիքներ: Այս բոլորի հետ մեկ տեղ նաև նա, պետք է լինի բարի, ուշադիր՝ լինի շրջապատի մարդկանց նկատմամբ: Իր շահի համար չվնասի ուրիշներին:
Եթե հարուստ է օգնի նեղը ընկածներին:
Կարծում եմ, որ մարդուն ըստ իր արարքի են ճանաչում, եթե լավ, բարի գործեր է անում, ուրեմն նա լավն է, իսկ եթե հակառակը նա վատն է:
Նույնիսկ մարդու խոսելուց, մտածելակերպից կարելի է ենթադրել, թե նա ինչպիսի անձնավորություն է:
Մարդուն ճանաչում են իր լավ կամ վատ արարքներով: Մարդու լավ և վատ արարքները հիշվում են շատ երկար: Կարծում եմ, որ յուրաքանյուր մարդ, պետք է իրեն այնպես պահի, որ իրեն հիշեն իր լավ արարքների համար …
Վարժ. 150
Ձայնը գլուխը գցած երգում է:
Ձայնը գլուխը գցած երգում է, ընկերոջ տարեդարձի առթիվ:
Եկել ես մեր քաղաքը:
Եկել ես մեր քաղաքը, որ բարձրագույն ուսում ստանաս:
Նավաստին հայտնվեց նավամբարում:
Նավաստին ուժեղ ալիքներից հայտնվեց նավամբարում
Նա կարծես թե մի քիչ շփոթվեց:
Նա կարծես թե մի քիչ շփոթվեց այդ հարցերից:

Վարժ. 121

Գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից: Օրերը կարգին տաքացան: (երբ)

  1. Երբ գարնանը մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, օրերը կարգին տաքացան:

  2. Գարնանը, երբ օրերը կարգին տաքացան, մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից:

  3. Մժղուկը դուրս եկավ ուղտի ականջից, երբ օրերը կարգին տաքացան:

 Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր: Որոշեց վերադառնալ հայրենի քաղաք: (որովհետև)

  1. Ամեն ինչ մոռացել և բոլորին ներել էր, որովհետև որոշել էր վերադառնալ հայրենի քաղաք:

  2. Որոշել էր հայրենի քաղաք վերադառնալ, որովհետև բոլորին մոռացել և ամեն ինչ ներել էր:

  3. Մոռացել էր ամեն ինչ և բոլորին ներել, որովհետև որոշում էր կայացրել վերադառնալ հայրենի քաղաք:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ: (որովհետև)

  1. Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:

  2. Եվ որովհետև այնտեղ հորդաբուխ աղբյուրներ կային, այդ կղզին կարելի էր կատարյալ դրախտ դարձնել:

  3. Կատարյալ դրախտ կարելի էր վերածել այդ կղզին, որովհետև շատ հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևն արդեն դադարել էր: (չնայած)

  1. Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևն արդեն դադարել էր:

  2. Չնայած անձրևն արդեն դադարել էր, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում:

  3. Չնայած դադարել էր արդեն անձրևը, ոչ մի շշուկ չէր լսվում անտառում:

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այսպիսին չէր լինի: (եթե)

  1. Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի:

  2. Աշխարհն այսպիսին չէր լինի, եթե բոլորը քեզ նման մտածեին:

  3. Եթե քեզ նման մտածեին բոլորը, աշխարհն ուրիշ կլիներ:

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել ենք: (որտեղ)

  1. Ձիու հետքերը փնտրեցեք այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը:

  2. Այնտեղ, որտեղ գտել ենք այս քարի կտորը փնտրեցեք կորած ձիու հետքերը:

  1. Կորած ձիու հետքերը փնտրեցեք, որտեղ ոտ գտել ենք քար կտորը:

Վարժ. 122

Գնում էր կախարդական մատանին … (փախցնելու, գողանալու):

Գնում էր կախարդական մատանին փախցնելու:

Գնում էր կախարդական մատանին գողանալու:

Այս ձողը … (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Այս ձողը ծռի՛ր:

Այս ձողը թեքի՛ր:

Այս ձողը խոնարհի՛ր:

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ …(գրի՛ր, շարադրի՛ր, փորագրի՛ր, գրի՛ առ) ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրի՛ր, ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ շարադրի՛ր, ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ փորագրի՛ր, ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրի՛ առ, ես կկարդամ:

Վարժ. 124

Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:

Բոլոր ամպ չի նստում կաքավաբերդի գլխին:

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:

Ալպիական մանուշակը չէ կաքավաբերդի միակ ծաղիկը:

Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:

Մանուշակը ճոճք չի թվում գունավոր բզեզին:

Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:

Ցինն ու անգղը պարիսպների գլխին բույն չէին դրել:

Ներս մտնողն իմ մայրն է:

Ներս մտնողն իմ մայրը չէ:

Վարժ. 125

Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:

Վայրի Աֆրիկայի տաք, ավազոտ ափերին բարձրահասակ, մեծ ու փոքր, աղջիկ ու տղա ջայլամներն են ուշադրությամբ հսկում մեծ ու փոքր կենդանիների հոտերին:

Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:

Արար աշխարհի համարյա բոլոր ազգերի ժողովուրդները, միևնույն ժամանակ տխրելով, վախենալով և այդ ողբերգությունը հիշելով պատմում են այդ ուժեղ, մահացու, ողբերգական ջրհեղեղի մասին:

Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ պատմում էր:

Արկածներով լի այդ հիանալի և տպավորված ճամբորդության պատմությունը հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էլ ոգևորությամբ պատմում էր եղելությունը:

Հովիվը եղբայրն է:

Ամեն օր արևածագից բարձր, կանաչ լեռներում ոչխարների հոտերին հետևող, խնամող հովիվը գյուղի բնակիչների կողմից ամենասիրելի և ամենահարգված վաճառականի հարազատ եղբայրն է:

Վարժ. 126

Բացատրել սխալը, բացատրել զանցանքը

Ներել տատին, ներել հորը, ներել ընտանիքին, ներել մարդկանց

Կարոտել տատին, կարոտել ընտանքին, կարոտել հորը, կարոտել մարդկանց, կարոտել ընտանիքը

Մոռանալ տատին, մոռանալ ընտանիքին, մոռանալ հորը, մոռանալ մարդկանց, մոռանալ սխալը:

Վարժ. 128

Հանձնել, պատժել, ասել, աղմկել, պատասխանել, զրուցել, հայտնել, աղալ, բանալ, տանել:

Հանձնել — հանձնել տալ

Պատժել — պատժել տալ

Ասել — ասել տալ

Աղմկել — աղմկել տալ

Պատասխանել — պատասխանել տալ

Զրուցել — զրուցել տալ

Հայտնել — հայտնել տալ

Աղալ — աղալ տալ

Բանալ — բանալ տալ

Տանել — տանել տալ

Վարժ. 129

Հագուստ կարելու համար անհրաժետ էր կտոր:

Աղջիկը մի կտոր խմորեղեն խնդրեց:

Ինքնաթիռի վայրէջքին դեռ մի կտոր ժամանակ կա:

Նա իսկ և իսկ հոր կտորն է:

Տղան ուղղակի կրակի կտոր էր:

Ուժեղ հարվածից խաղալիքը կտոր-կտոր եղավ:

Վարժ. 130

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է:

  1. Տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է:

  2. Որսորդությունն է տասկիների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը:

  3. Ամենասիրելի զբաղմունքը տասկիների ընտանիքի դա՝ որսորդությունն է:

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում:

Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար:

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս:

  1. Օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս:

  2. Ատլետները մերկ էին հանդես գալիս Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ:

  3. Հին Հունաստանում ատլետները մերկ էին հանդես գալիս օլիմպիական խաղերի ժամանակ:

Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

  1. Հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից:

  2. Մինչև Աթենք վազել է Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը:

  3. Զինվորը, որը տանում էր հաղթանակի լուրը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է:

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված:

  1. Փոքրիկ ռադիոընդունչ էր ամրացված փրկարար շան վզին:

  2. Շան վզին, որը որ փրկարար էր փոքրկ ռադիոընդունիչ էր ամրացված

  3. Ամրացված էր ռադիոընդունիչ փրկրարար շան վզին:

Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Վարժ. 101

Բոլորը  վախացել էին: Տիեզերանավը մխրճվում էր երկնքի մեջ: Վախից բոլորը բղավում էին:

Տիեզերանավը անսարք է,- ասում էր ուղևորներից մեկը:

Կողքի նստած մարդը քնել էր, և ոչինչ չէր լսում: Ուղևորը վախից սկսեց բղավել և լացել, իսկ կողքի քնած մարդը, այդ ձայներից արթնացավ: Եվ հարցրեց.

-Ին՞չ է եղել: Ինչո՞ւ ես լացում:

-Արդեն մխրճվում ենք երկնքի մեջ, ինչպե՞ս չլացեմ:

-Ամեն ինչ լավ կլինի, մի մտածիր: Կոչ եմ անում պահպանեք հանգստություն, որպեսզի անխափան թռիչք լինի:

Ուղեկցորդները օգնում էին ուղևորներին, և հանսգտացնող դեղեր էին տալիս: Դժվար, բայց հաջող ճանապարհորդություն եղավ:

Վարժ. 102

Աղջկա մազերը գնալով ավելի էր երկարում:

Պարանը այնքան ձգեցին, որ պատռվեց:

Աղքատ տղամարդը ուզում էր հարստանալ:

Խեղճ ու կրակ թափառականը, հօգնել էր թափառականի թշվառ կյանքից:

Տոնածառը զարդարել էին տարբեր գույներով:

Անձրևից հետո դուր եկավ տարբեր երանգների ծիածանը:

Վարժ. 103

Ամառվա փուշը՝ ձմեռվա նուշը:

Բարեկամ կորցնելը հեշտ է, թե՞ գտնելը դժվար:

Դուրսը՝ քահանա, ներսը սատանա:

Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին սիրելի:

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիի աչքի շուղն է տեսնում:

Վարժ. 104

Դժգույն-գունատ, անպոչ-պոչատ, անկուռ-կտնատ (անթև), անքուն-, անքուն-քնատ ,անգլուխ-գլխատ:

Վարժ. 105

Նա սրում էր թուրը:

Մսրա Մելիքին չհաջողվեց Դավթին իր սրի տակով անցկացնել:

Առանց աղի ուտելիքը անհամ է:

Նա աղի արցունք էր թափում:

Մարտը գարնան առաջին ամիսն է:

Մարտի դաշտում թեժ պայքար էր ընդհանում:

Միամիտ ձեռքս ընկավ որդի կծած խնձորը:Իմ որդին իմ հպարտությունն է:

Վարժ. 106

Մեր  բակը

Մեր բակը…Մեր բակ ասելով, միանգամից ողջ մանկությունս աչքիս առջև է գալիս: Մանկություն` մեր կյանքի ամենաերջանիկ, ամենաուրախ ու անհոգ ժամանակահատվածը` լցված արցունքներով ու ժպիտներով, որոնք որ չեմ կարող մոռանալ ողջ կյանքիս ընթացքում: Ա~խ,ինչքան եմ կարոտել այդ ժամանակները,երբ չեինք մտածում ոչ մի բանի մասին,մեզ միայն հետաքրքրում էր այն,թե ինչ խաղանք ու ինչպես զվարճանանք:Երբ չէինք ճանաչում ինքներս մեզ ու շրջապատող աշխարհը տեսնում էինք պայծառ գույներով, վառ երանգներով:

Մեր բակը մյուս բոլոր բակերի նման է: Մեր բակը շատ մեծ է ու գեղեցիկ: Շրջապատված է երկու կողմից ծառերով, մանավանդ թթենիներով: Հիշում եմ մանուկ ժամանակ խաղընկերներիս հետ բարձրանում էին այդ ծառերի վրա: Ուշադրություն չեինք դարձնում մեր ծնողների զայրույթը:

Հիմնականում բակում խաղում ենք՝ գործնագործ, վալեյբոլ, յոթ քար, բռնոցի…

Այս նոր աշխարհը՝ համակարգիչներով ու հեռախոսներով լի փոխեց մեր կյանքը: Այս պահին ավելի շատ համակարգչով են զբաղված լինում, և օրեցօր հեռանում ենք իրական աշխարհից…

Բայց մեր մանկությունը միշտ կմնա մեզ հետ,քանի որ ունենք հիշողություններ, որոնք երբեք չեն թողնի մոռանալ այդ հրաշք պահերը….

Վարժ. 107

Ժովորդուները, ժողովուրդներին, աստղանդիտակը, ապակեգործներն, աստղադիտակը, ապակեգործներն, Եվրոպացիներն, արևածաղիկը, Ամերիկան, արժածաղիկը, Եվրոպացիները, Ամերիկան, Եվրոպացիները, արևածաղիկը, Ամերիկան, տաճարը, տաճարն, տաճարը:

Վարժ. 108

Գոյության կռվում կենդանիները թշնամանում են, բայց և շատերն էլ բարեկամանում և օգնում են միմյանց: Ափամերձ կղզիներում հաճախ միլիոնավոր թռչուններ են միասին բնադրում: Թռչնաշուկաներ են կոչվում այն վայրերը, որտեղ նրանք հատկապես շատ են: Ճիշտ է, երբեմն թռչունները կռվում են, բայց թշնամիներին միասին են հալածում: Մրջյուններն էլ ուտիճների հետ են ընկերություն անում: Այդ փոքրիկ աշխատավորները փնտրում գտնում են ուտիճներին, պահպանում նրանց ու նրանց ձվերը, մի ծառ-բնակավայրից մյուսը տանում: Ծովապուտ կոչվող կենդանին ծաղիկի է նման: Նրա տեսքով խաբված ձկներն անզգուշորեն մոտ են լողում ծաղկաթերթերի նմանվող շոշափուկներին, որոնք անմիջապես բռնում են ավարը: Բայց ծովապուտն ինքը տեղից տեղ շատ դանդաղ է շարժվում: Նա մենակյաց խխունջին է հեծնում ու առաջ գնում: Նույնիսկ խեցգետինն ինքն է հարմար ծովապուտ փնտրում, որ իր խեղուն նստեցնի ու ման տա: Ծովապուտն էլ իր շոշափուկներով նրա թշնամիներին է խրտնեցնում: Ճապոնական ծովում երբեմն ծովապուտի տեղը բռնում է շարժվել չկարողացող ուրիշ կենդանի՝ սպունգը: Թեև սպունգը թշնամիներին վախեցնել չի կարող, բայց նա էլ իր մարմնով քողարկում է անպաշտպան խեցգետնին: Նման փոխհարաբերություններ կան նաև բույսերի միջև:

Վարժ. 109

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ և սկսեց աղմկել:

Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և ներկայացումը սկսվեց:

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու շատ եմ ամաչում:

Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերը, ու նա կարծում է, որ էլ չեմ սիրում իրեն:

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ գիտակցաբար էին թողել այնտեղ:

Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ ինչ-որ մեկը գողացել էր նրան:

Վարժ. 110

Դավաճանել ընկերոջը:

Դավաճանել սեփական սկզբունքները:

Ուրանալ ծնողներին:

Ուրանալ հայրենիքը:

Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Վարժ. 91

Խլեզները Մթնաձորում մադուց չեն փախչում:

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովհետև սովորել էին մադկան քայլերին:

 

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը:
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանին, քանի որ շատ էր բարկանում երբ անտառում մարդկանց էր տեսնում:

 

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ տեսավ որսորդին:

 

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջը, որովհետև կյանքի ու մահվան հարց էր:

 

Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին:

Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որպեսզի գողանան ձիուն:

Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էր ասել:
Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էր ասել, որ նա շատ զբաղված մարդ է:

Ջուրը բակի ջրհորից բերեք:

Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև այնտեղի ջուրը մաքուր է:

Վարժ. 92

Մեր մոտ՝ Հնդկաստանի Պոդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություններ ունենք: Երբ լավ ենք բացատրում հանձնարարությունները, խելացի կնենդանիները կարողանում են ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:

Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան ինձ մոտ՝ կաթսայագործի մոտ բերելու, որպեսզի նորոգեմ: Փիղն սպասց, մինչև ես աշխատանքն ավարտեմ և տամ նրան: Սակայն գործը այդքան էլ լավ չէի արել: Փիղն ցույց տվեց, որ կաթսայից կաթում է, և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին հին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթոց կաթսան պահեց իմ գլխավորևում այնպես, որ ջուրը կաթա իմ դեմքին: Ես հասկացա ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:

Վարժ. 93

Բերանի խոռոչում գտնվում է լեզուն:

Դպրոցում ուսումնասիրում ենք օտար լեզուներ:

 

Վարժ. 95

Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը, որի մեջ քսան ոսկի կար:

Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը: Քսակում քսան ոսկի կար:

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:

Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա: Ցուցատախտակի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:

Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք տարեկան էր, իսկ կրտսերը՝ տասը:

1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ: Նա հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, ավագ որդին հարյուր երեք տարեկան էր, կրտսեր որդին` տասը:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակ, որոնք գրել են ձախ ձեռքով:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը: Այդ մարդիկ գրել են ձախ ձեռքով:

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ: Գնացին իմանալու համար ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին: Այդ միլիոնատերը իր փողերը տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

Վարժ. 96

Հանկարծք հայտնվեց նա, ով ում տեսել էի առավոտյան: Հանկարծ հայտնվեց նա, ով վերջինն էր մտել: Հանկարծ հայտնվեց նա, ում ից լուր էի ուզում իմանալ:

Ուրեմն կատարե՞ց նրա երազանքը: Կատատարվեց երազանքը, որ երեկ երազում էր:Ուրեմն կատարվեց երազանքը, ինչի մասին երազում էր:

Հևասպառ սարն էր բարձանում մարտիկը:

 

Վարժ. 99

Հայրապետ-խմբապետ,Հայրավանք

Սահմանազոր-զորավար,սահմանադրություն

Դիմադիր-Դիմապատկեր,դրություն

Խաչակնքել-խաչքար,կնքահայր

Ծանրակշիռ-ծանրաձող,կշեռք

Գլխարկ-Գլխավոր
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Զվարթաբան-բանաստած, զվարթացնող

Ձայնասփյուռ-ձայնավոր,սփյուռքահայ

Լուսապսակ-լուսավոր,պսակադրություն

Աստղագուշակ-աստղադիտակ,գուշակություն

Մեղմաշունչ-մողմորեն,շնչավոր

Կանխավճար-կանխիկ,վճարել

Բարետես-բարեսիրտ,տեսանելի

Ժպտալիս-ժպտերես

Վարժ. 100

Խորամանկ գայլը անտառի պահպան է:

Թմբլիկ փղիկը կապիկին դիմեց խնդրանքով:

Աշխարհի ամենաերկար ջրհորը տաքությունից ցամաքել է:

Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Վարժ. 71

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ ինքը վախենում է օձի լեզվից, ինչդեռ նա գիտե, որ օձը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:

Աղջիկը զարմացած նայեց տատին. ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել. ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին. նա իրեն այդքան ոգևորվախ չէ՞ր տեսել. ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին նստած իր մանկությունն եր հիում:

Գայլը նրան համոզում էր, որ նա չի վաղենում շներին:

Գայլը իրեն համուզում էր, որ ինքը չի վաղենում շներից:

Վարժ. 72

  1. Քրիտին Լիսկևիվիչը կատարե՞լ է շուրջերկրյա ճանապարհորդություն:2. Քրիստին Լիսկևիչը շրջակայե՞լ է Երկիր մոլորակի շուրջ:

Վարժ. 73

Ա պատմվացքի և Բ պատմվացքի իմաստները նույն էին, բայց շարադասությունը և բառերը ուրիշ էին:

Վարժ. 74

Ի՞նչը կարող է լինել այս պահից առավել հաճելի: Ցանկացած ժամանակաշրջան էլ իրեն յուրահատուկ հրաշքն ունի, հարցը նրանում է, թե արդյո՞ք ուզում ես ընդունել այն, թե՝ ոչ: Ես գրկաբաց ընդունել եմ նրան և այստեղ, այս պահին ինձ համար չկա առավել լավ պահ, քան «հիման» ու «այստեղը»:

Կարծում եմ, որ մարդկությանը պետք չէ ժամանակի մեքենա, չէ որ ամեն ինչ իր հունով պետք է ընդանա:

Վարժ. 75

Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի գիտնականների հետազոտություններից:

 

Նախադասությունների տարբերությունն այն է, որ Բ-ում նախադասությունների տեղերը փոխված են, և Ա նախադասությունում միտքը գրված է մեկ նախադասությամբ, իսկ Բ-ում նույն միտքը գրված է երկու նախադասությամբ:

 

Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:

 

Ա նախադասությունում միտքը գրված է մեկ նախադասությամբ, իսկ Բ-ում նույն միտքը գրված է երկու նախադասությամբ:

 

Ա. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց, որը պատրաստվել է տասնվեցերորդ դարում:
Բ. Դրանց մեջ է նաև արեգակնային մի ժամացույց: Դա պատրաստվել է տասնվեցերերդ դարում:

 

Ա նախադասությունում միտքը գրված է մեկ նախադասությամբ, իսկ Բ-ում նույն միտքը գրված է երկու նախադասությամբ:

 

Ա. Թանգարանի այցելուներն անպայման մտում են նաև գրադարան, որտեղ կարդուն են ժամացույցների և նրանց պատմության մասին:
Բ. Թանգարանի այցելուներն անպայման մտնում են նաև գրադարան: Այնտեղ կարդուն են ժամացույցների և նրանց պատմության մասին:

 

Ա նախադասությունում միտքը գրված է մեկ նախադասությամբ, իսկ Բ-ում նույն միտքը գրված է երկու նախադասությամբ:

Վարժ. 76

Արագիլին հարցրեցին, թե իմաստուն հավք ինչու ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Գարնանը մոծակը դուրիս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց, որ շնորհակալ է հյուընկալության համար, թե բարեկան մնաս բարով ես գնում ոմ:

Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խեսեղ մոծակին և ասաց, թե դու ով ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց, թե ես քեզանից չեմ վախենում, որովհետև դու ինձանից ուժեղ չես:

Վարժ. 78

Գնացքը մոտենում էկայարանին:

Գնացքը արագ մոտենում է մարդաշատ կայարանին:

Կետը թափահարեց պոչը:

Օվկիանոսում կետը թափահարեց իր հսկա պոչը:

Բազմությունն պասում է:

Մարդկանց բազմությունը սպասում էր օդանվակայանում չեմպիոնի ժամանումին:

Կրիաները դուրս եկան ափ:

Կրիաները իրենց բներից դանդաղ դուրս եկան ափ:

Վարժ. 79

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն, տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:

Վարժ. 80 Երկխոսություն

Ին՞չ գեղեցիկ և լուսավոր դահլիճ է,- բացականչեցի ես:

Միգուցե դպրոցի ավարտական միջոցառումը անկացնեք այստե՞ղ,- ասաց Անին: Կհրավիրենք մեր հարգելի տնօրենին, և սիրելի ուսուցիչներին,- պատասխանեցի ես:

Դահլիճը կզարդարենք փուչիկներով և ծաղիկներով,- լսվեց Գևորգի ձայնը:

Դահլճից կհնչեն շնորհավորանքներ և բարեմաղթանքներ, որոնք ուղված կլինեն ավարտականներիս,- ասացի ես:

Կարծում եմ, միջոցառումը պետք է ավարտել, այս գեղեցիկ երգով, <<Ու հնչեց զանգը հնչեց,  ու հնչեց վերջին անգամ>>: Ին՞չ եք կարծում շատ կհուզվենք այս երգի ներքո, — հավելեցի ես:

Վարժ. 81

Վերադառնալ՝ ո՞ւր, ինչի՞ն:

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Վերադառնալ տուն:

 

Անդրադառնալ՝ ինչի՞ն, որտե՞ղ:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

Անդրադառնալ կարծիքին:

Վարժ. 82

եռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:

Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպիսին սովորաբար լինում է Արարատյան դաշտում:

Այդ ջրերը ձյան հալոից կամ հորդառատ անձրևներից վարարում էին դաշտում բնական ավազններ էին գոյանում:

Կարդացի անունս մի ոտանավորի տակ ու ինձ թվաց, որ իմ այդ ստորագրութունը ոսկե տառեով է տպած:

Ով մինն ուներ, տասն եմ արել:

Այն օրից, ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:

Հյուրերին առաջմորդեց դեպի տաղավար, որը գտնվում էր բակի խորքում:

Բոլորը նկատեցին, որ ձնկորսներն ափ դուրս եկան:

Նա մեծահռչակ զորավար էր, ու երկրների կուսակալ:

Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյան չէին հանդիպում:

Այդ հնեաբանը, ու թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդիմացա:

Վարժ. 83

Ուզում եմ մի դեպք պատմել: Ամերիկուհի Արդատ Էվիտը կյանքում առաջին անգամ էր օդանավից պարաշյուտով թռչում, բ

այց ճիշտ նշանակված տեղում վայրէջք կատարեց: Անփորձ վայրէջք կատարեց,թև կինը յոթանասունչորս տարեկան էր, բայց նրա թռիչքը աելի հաջող էր, քան նրա հետ ցատկող պարաշյուտիստ աղջիկներից շատերինը: Թռիչքը նրան մեծ բավականություն պատճառեց:

Վարժ. 84

Սպիտակ մշուշի միջից հազիվ էի նշմարում աչքից հետզհետե անհետացող կածանը:

Գյուղացիներից ոմանք վազում  էին վերջին դդումները թողած բանջարանոցները:

Նրան զարմացրեց անծանոթ մարդկան ներս գալը:

Մատիտը մի պահ ձեռքին մնաց բերդի մուտքը նկարելիս:

Վարժ. 85

Հիվանդության պատճառով դասի չգնացի:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել:

Ո՞վ քեզ դրդեց այդ արարքին:

Թողեց իր հոտն ու գնաց լույսի ուղությամբ:

Հոմանշային բառերը փոխում են նախադասության իմաստը: (Ես ընտրել եմ ճիշտ հոմանիշները):

Վարժ. 86

Հյուրն ուշադիր լսում էր ագևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր.

  • Հաստատ տաճարը շատ գեղեցիկ է:

Քաղցն անհամբեր էր դարձրել նրան ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր.

  • Երբ է նա վերջացնելու իր խոսքը:

Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, նա գրեց.

  • Ես արդեն ամեն ինչ հասկացել եմ:

Ցուցանակն անտառում զբոսնելիս ցանկացողներին զգուշացնում էր.

  • Անտառում արջեր կան:

Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում էր.

  • Տեսնես ինչից է սկսվել վեճը:

Վազում էր ծիածանի հետևից ու իրեն իրեն շշնջում.

  • Երբ եմ հասնելու և անցելու ծիածանը:

Սպասումից ձանձրացած՝ մտածում էր.

  • Երևի մենակս այգի գնամ:

Այդ մասին օրագրում գրեց.

  • Այսօրվա դեպքը անմոռանալի էր:

Վարժ. 88

ա)

խաղալ — խաղացնել
դողալ — դաղացնել
եռալ — եռացնել
թվալ — թվացնել
հավատալ — հավատացնել

 

բ)
փոքրանալ — փոքրացնել
լավանալ — լավացնել
վատանալ — վատացնել

բարեկամանալ — բարեկամացնել
թշնամանալ — թշանմացնել
մանրանալ — մանրացնել
հզորանալ — հզորացնել
բարկանալ — բարկացնել
քարանալ — քարացնել

 

գ)

հասնել — հասցնել
թռչել — թռցնել
տեսնել — տեսցնել
փախչել — փախցնել
փակչել — փակչեցնել
կպչել — կպցնել

Վարժ. 90

Ձեռնոց, հյուրասենյակ, անհույս, անվերջ, գետակ, գիտափորձ, գետառ:

Վարժ. 112

Պարզապես հոգատարություն

ա/ Ցրտի պատճառով Շվեցարիայում միջատները սատկել էին: Իսկ ծիծեռնակները սովից ուժասպատ վայր էին ընկնում: Շվեցարիայի բնակիչները նրանց օգնեցին: Տուփի մեջ դրեցին, և գնացքով ուղարկեցին հարավ:

բ/  Ինչ որ տեղ պատրաստվում են ծառ կտրել, համախոհները իմանում են, և անմիջապես սլանում են այնտեղ: Հասնելով այնտեղ, թույլ չեն տալիս, որ կտրեն ծառերը:

Վարժ. 113

         Գյուղի վերևում հին քարայրներ կան, որոնց շվաքում նախրից հետ մնացած հորթերն են նստում:

Գյուղի վերևում հին քարայրներ կան:
Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն:

Կա ձմեռվա ճանապարհ, որ անցնում է արևկող տեղերով, վտակների ավազոտ հունով:

Կա ձմեռվա ճանապարհ:
Մանուկները գնում են ծանոթ արահետով, որովհետև մյուս կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի:

Մանուկները գնում են ծանոթ արահետով:
Գարնան մի գեղեցիկ առավոտ, երբ ամեն ինչ աշխույժ և դուրեկան է թվում, մարդ ամենից քիչ է մտածում առօրյա հոգսերի մասին ու իրեն ավելի մոտ զգում բնությանը, Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ:

Գարնան մի գեղեցիկ առավոտ Անժիկն ու Մինա բիբին գնացին դեպի ձորակ:

Վարժ. 114

ա) ես, սա, այս,

Բոլորը առաջին դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

բ) դու, դա, այդ,

Բոլորը երկրորդ դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

գ) նա, այն:

Բոլորը երրորդ դեմքի դերանուններ են, իմաստով չեն տարբերվում:

Վարժ. 115

Որսորդը մեծ դժվարությամբ մի հավք բռնեց: Արդեն պատրաստվում էր գնալ տուն: Հավքը հանկարծ լեզու առավ ու ասաց.

— Որսո՛րդ, ինձ բա՛ց թող, քո լավության դիմաց քեզ համար երեք հատ մարգարիտ կածեմ:

Որսորդը հավատաց ու բաց թողեց: Հավքը ծառի վրա թռավ, մի բարձր ճյուղի նստեց: Հավքը ոչինչ չէր անում: Որսորդն էլ կանգնել ու մարգարիտներին էր սպասում: Նա մի քանի անգամ հիշեցրեց հավքին վերջինիս խոստման մասին: Բայց հավքն իր խոստումը կատարելու միտք էլ չուներ: Որսորդը զղջաց ու ձեռքը պարզեց, որ նրան նորից բռնի, բայց չհասավ: Հազիվ ստորին ճյուղերին էր հասնում, իսկ հավքը բարձրացել և նստել էր վերին ճյուղին: Հավքը ծիծաղեց ու ասաց.

— Ձեռքդ մի՛ մեկնիր նրան, ինչին չի հասնի. սա՝ մեկ: Չլինելու բանին մի՛ հավատա. սա՝ երկու: Անցած-գնացածի համար մի՛ ափսոսա. սա էլ՝ երեք: Ահա՛ քեզ երեք մարգարիտ:

Որսորդը հասկացավ իր սխալը և հուսահատված տուն գնաց:

Վարժ. 116

Իշխանն իրեն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը ձիուն էլ չէր խնայում. վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

 Երկիրը նրա շուրջ պտտվում է մի տարում:

Երկիրն իր շուրջը մեկ օրում է պտտվում:

Երկիրն արևի շուրջ պտտվում է մի տարում:

 Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ մենք երեկոյան հյուրեր ենք ընդունելու:

Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:

Այդ մարդը նրանից բացի բոլորին վստահում է:

Վարժ. 117

Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: — Սխալ

Գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:

Քո գնալուց հետո հյուրեր եկան: — Ճիշտ

Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր: — Սխալ

Այդ աղջկան փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր:

Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կա՞: — Ճիշտ

Շտապելուց ամեն ինչ գցում էր ձեռքից: — Ճիշտ

Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: — Սխալ

Շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:

Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց: — Ճիշտ

Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: — Սխալ

Այդ ասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:

Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը: — Ճիշտ

Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: — Սխալ

Հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:

Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես: — Ճիշտ

Դա դիտելիս հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել: — Սխալ

Դա դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

Վարժ. 118

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում է մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ մահճակալիս: Ի նշան ողջույնի՝ շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով,  մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռթոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում. Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

Վարժ. 119

ա) Սահմանադիր – սահման-ա-դիր

Զմրուխտափայլ – զմրուխտ-ա-փայլ

Կանխավճար – կանխ-ա-խվճար

Սնափառ – սն-ա-փառ

Բաղաձայն – բաղ-ա-ձայն

Պարտատեր – պարտ-ա-տեր

Կենսախինդ – կենս-ա-խինդ

Ջրամուկ — ջր-ա-մուկ

Արևամանուկ — արև-ա-մանուկ

Ձոռագործ — ձոռ-ա-գործ

Նորամուտ – նոր-ա-մուտ

բ) կենարար —  կեն-ա-րար

կենսուրախ — կենս-ու-րախ

զուգընթաց — զուգ-ընթաց

ջրկիր — ջր-կիր

ջրհեղեղ — ջր-հեղեղ

բանբեր — բաբ-բեր

քարտաշ — քար-տաշ

տնպահ — տն-պահ

լուսնկա — լուսն-կա

մթնկա — մթն-կա

ձնծաղիկ — ձն-ծաղիկ

ռնգեղջյուր — ռնգ-եղջյուր

քարափ — քար-ափ

մոլեռանդ — մոլ-եռանդ

հրձիգ — հր-ձիգ

քարտաշ — քար-տաշ

ակնհայտ — ակն-հայտ

Վարժ. 120

Այն ժամանակ ենթադրում էին, որ Վեզուվի ժայթքման ժամանակ (մ.թ.ա. 79թ.) կործանվել է երեք քաղաք՝ Հերկուլանիումը, Պոմպեյն ու Ստաբիան: Սակայն նույն տարվա մեջ նշանավոր հրաբխի լավայի և մոխրի տակ թաղված մի այլ քաղաք են գտել՝ Օպուլենտիսը: Պեղումները ամիսների ցույց տվեցին, որ այդ քաղաքում տարիներով ապրելիս են եղել միայն ունևոր մարդիկ: Աղքատների տները այդ ժամանակ չեն հայտնաբերվել:

Գիտնականները միայն գանգի օգնությամբ մարդու մասին շատ բան կարող են ասել՝ նրա սեռը, տարիքը, ազգային պատկանելությունը, մարմնի կառուցվածքը, մտավոր ունակությունը: