Նովռուզ

Նովռուզ

Նովռուզի ընթացքում Իրանում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին։Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքն է։

Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածին կանաչի (սաբզե), որը վերածննդի նոր կյանք սկսելու խորհրդանիշն է։ Այն դրվում է սեղանին՝ հավատալով, որ եկող տարին առատության տարի կլինի։

Ածիկը (սամանու) ուժի և հզորության նշանն է։ Այն պարտադիրր տան տղամարդն է պատրաստում։ Այն նաև առատության և համբերության խորհրդանիշն է համարվում։
Փշատը (սենջեդ) մտածված գործելու, ժիշտ քայլեր կատարելու խորհրդանիշն է համարվում։ Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ գալիք տարում նրանց հաջողությունը միշտ ուղեկից կլինի։
Սխտորը (սիր) ինչպես գիտենք, հայտնի է իր բուժիչ հատկությամբ։ Այն դնում են սեղանին՝ իրենց երկրի սահմանները թշնամիների հարձակումից պաշտպանելու նպատակով։
Խնձորը (սիբ) գեղեցկության և առողջության խորհրդանիշն է։ Այն սեղանին են դնում, որ ընտանիքից հեռու լինեն անհաջողություները։ Այն պարտադիր տան մեծ անդամներն են դնում սեղանին։
Սծտորը կամ սոմախը (սոմաղ) համբերության և դիմակայության խորհրդանիշն է։ Այն նոր կյանքի սկիզբ է համարվում։
Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են՝ քացախ, հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Leave a comment